Home

Advertisement

Բարեգործական ակցիա

  • Mar. 5th, 2008 at 3:08 AM




Գնացեք այս համերգին, դուք կացկացնենք
լավ ժամանակ, և դրա հետ մեկտեղ կօգնենք ձեր ընկերոջը
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք
http://akunamatata-ser.livejournal.com/60609.html

Mar. 5th, 2008

  • 2:53 AM

Երեկ Հ1-ով հայտարարեցին, որ ադրբեջանցիները խախտել են զինադադարը, և հարձակման փորձեր են  արել: Չնայած ինչ կա զարմանալու, որ մենք ենք իրար ուտում, թշնամին  խի պիտի առիթից չօգտվի: Բայց կարծում եմ, որ շատերի սիրելի ԼՊՏ-ն , եթե այդքան մտածում է Հայաստանի մասին  և խելացի դիվանագետ էր,  ինքը պիտի կանխատեսեր այս քայլը: Բայց ինչևէ, եղածն եղած է: Հուսով եմ, մեր ժողովուրդը դաս քաղեց այս իրադարձություններից և նման բաներ էլ տեղի չեն ունենա:
Բայց...  Որ խելացի լինեին ընդհանրապես չէին գնա այդ անիմաստ միտինգներին :

Mar. 4th, 2008

  • 4:03 PM

Ես էլ վաղուց չէի մտել   LJ,  այսինքն INterenet  էլ չէի մտնում, որովհետև ոչ մի բանի տրամադրություն չունեի:  Բայց ինչ ասեմ, կարծում եմ , ոչ մեկ արժանի չի,   ոչ ԼՊՏ-ն ոչ էլ մյուսները, որի համար այդքան մարդ զոհվեր: Ես լսել եմ, որ 40-50 զոհեր են եղել, բայց դրանց մասին ոչինիչ չի ասվում:
Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը այդքան վայրենի է, որ առանց պատճառ նման գազանություններ աներ:
Ես ժողովրդին չեմ մեղադրում , որովհետև դեռ պարզ չի իրանք ինչից դրդված են այդ քայլին դիմել:

Ամեն դեպքում ժողովորդ ջան, եթե պայքարում եք, տեսեք գոնե արժանի մարդու համար պայքարեք:


Չեմ հասկանւմ ԼՏՊ արդեն չգիտի ինչ անի? սկսելա էժանագին քայլեր անել. Ինչ որ անկապ թռուցիկներ են բաժանւմ. Ուրիշ մարդկանց են վիրավորում. Ինչով են մտածում էտ մարդիկ? Ես գիտեի վոր ԼՏՊ ն ստորա, բայց չէի պատկերացնում վոր էտ աստիճանի...

Feb. 13th, 2008

  • 11:15 AM

Այսօր առավոտյան մտա livejournal ու միանգամից տրամադրությունս ընկավ, 1-ին հերթին կարդացի pghi գրածը ու հասակացա, որ ցավոք սրտի այդ օրերը իրոք մոտենում են, որովհետև տխուր է , բայց փաստ է, որ կարող է Հայաստանից մնա միայն նրա անունը:
Դե որ  մեր նախագահը ԼՏՊ- լինի մեր վիճակն էլ դա կլինի:  Երեկ լուրերն նայում, որտեղ ԼՏՊ ասում էր , որ 10 օրից բոլորը պատասխան կտան, իրենց արածների համար: Բայց դե 1-ին հերթին թող ինքը պատասխան տա, հետո անցնի մյուսներին:
Իսկ հետո նայեցի 517design -ի վիեոն, որտեղ մեր սիրելի նախագահը ասում էր, որ ինքը ալբանացի է:
Ցավալի է, որովհետև ժամանակին ես իրան էի ընտրել: Իսկ ինչ անի մեր ժողովուրդը մի մասը Ղարաբաղցիների պատճառով է  տուժել, ու հիմա դրա պատճառով ուզում է ընտրել Լևոնին, իսկ մյուսը մասը Լևոնի:
Չգիտեմ, թերևս ընտրությունը շատ բարդ է լինելու, որովհետև պետք է փորձես ընտրել, հնարավորինս արժանի թեկնածուի, բայց նրանք կան արդյոք?
ես չգիտեմ:

HELP ME

  • Feb. 12th, 2008 at 2:34 PM

hey guys!
help me pleaseee
i need an advice
:((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((
i want to buy a present for my boyfriend
i'll looking forward to your answer guys!;)

Քվեարկություն

  • Feb. 9th, 2008 at 12:25 PM

http://wrath-wrath.livejournal.com/3196.html

 Այս լինկով շատ կարևոր քվեարկություն  Է գնում: Անպայման մասնակցեք !!!!

Feb. 6th, 2008

  • 5:49 PM

Ինչ վատ բան է վատ և աննորմալ հարևաններ ունենալը: Օրինակ մեր վերևի հարևանը, չգիտես ինչու իր տան վերանորոգման աշխատանքները միշտ սկսում ա, գիշերվա 12-ից հետո: 
 Իրանք սովորոկան են գտնում, որ տան մեջ կարելի է փայտ սղոցել, եթե դա ցերեկը անեին, էլի ոչինչ, բայց ինչի հենց գիշերը: Երևի իրանք հաճույք են ստանում մարդկանց նեռվայնացնելուց: Չհաշված, որ անընդհատ ջուր են բաց թողում:
Ես մեր այդ հարևաններից ուղղակի զզվում եմ, ստիպված բարև եմ տալիս: 
Ինչ կարծիքի եք , ինչպես պետք է վերբերվել նման մարդկանց, ես կարծում եմ, որ նման մարդիկ մարդ կոչվելու իրվունք չունեն:
Դուք ինչ կարծիքի եք???

Feb. 6th, 2008

  • 4:20 PM

   Здесь проводиться пиар. Принимайте участие!!!


http://akunamatata-ser.livejournal.com/47552.html


Ցավոք սրտի մեր ընտրություններից հետո մեզ սպասվում է, շատ խառը և տխուր օրեր:
Իսկ այդ օրերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար այցելեք`

  http://pigh.livejournal.com/tag/%D0%B2%D1%8B%D0%B1%D0%BE%D1%80%D1%8B

Feb. 4th, 2008

  • 5:18 AM

 Մեր օրերում ակնհայտ փոփոխություններ են զգացվում կառավարման բնագավառի լծակների իրագործման,   իրականացման  հարցում: Ինչ վերաբերվում է ՀՀ   առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի հանկարծակի քաղաքկան դաշտ գալու փաստը իմ կարծիքով անհեթեթության և անիմաստության  մթնոլորտ է ստեղծում հասարակության մեջ, քանի որ մենք բոլորս չենք կարող մոռանալ այն երբեմն քաոսային քաղաքական վիճակը, որը տիրում էր Լևոն Տեր -Պետրոսյանի 
պաշտոնավորման տարիների ժամանակշրջանում: Հարկ է նկատել, որ նրա իսկ պաշտոնավորման  ժամանակաշրջանում է որ ՀՀ-ում իր կեղտոտ հիմքը դրվեց կոռուպցիայի և անպատժելիության սկզբունքը: Այն է մասնավորապես իշխանության գործունեության առաջին իսկ տարիների, ոչ թե սխալ, այլ  վառվառների ցեղեր հիշեցնող արարքները, որոնք ահ ու սարասփ էին ներշնչում ժողովրդին: Նրա պաշտոնավարման տարիներին երկրում տեղի ունեցավ թվով ամենամեծ երկրից արտահոսքը դեպի արատասահման տարրական պայմանների և գոյությունը պաշտպանելու համար : Գրանցվեց մասնավորապես 1995-1997 երիտասարդների բառից բուն իմաստով փախցնելը երկրից բանակում չծառայելու 
նպատակով: Եթե ետադարձ հայացք նետենք դեպի անցյալ ապա կհիշենք միայն մութ և ցուրտ տարիները, իսկ եթե Լևոն Տեր -Պետրոսյանը իր պաշտոնավարումից հետո թեկուզ կարճ ժամանակ հետո ցանկություն հայտներ ինչ որ ձևով խթաներ քաղաքական գործընթացին, ապա այսօր ոչ ոք նրան չէր  քննադատի, թե որտեղ էր այս տարիների ընթացքում: Իմ կարծիքով
 ՀՀ նախագահ կարող է լիներ իր գործին նվիրյալ և արադար քաղաքական գործիչ, այլ ոչ թե Լ. Պետրոսյանը:

Feb. 2nd, 2008

  • 2:10 PM

Քանի որ այսօր Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է և ես ուղղակի հիացած եմ մեծ մտածողի մտքերով
ես նույնպես ուզում եմ միանալ մեր nocomments82-ին և մեջբերել նրա մտքերից:

Ինչ է կյանքը, եթե ոչ երկու ուժերի մեջ կատարուած մի անմիտ ու անխիղճ խաղ: Ուժեր, որոնցից մեկն ստեղծագործում է, շինում, իսկ մյուսը` կործանում, քանդում:

Գոռոզությունը ուժ չէ, այլ տկարություն:


Իսկ գիտե՞ս որ` որքան հոգեպես անդորր է մարդս, այնքան ուժեղ եւ ազդեցիկ է նա:


Անեծք է առաջնորդի տգիտությունը, եսականությունը, նախանձը: Չի եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ վարակիչ է:

 

Ամրացի՛ր վսեմ մտածմունքների մեջ:

Թույլ մի տուր, որ վատերը իրենց բույնը հյուսեն ուղեղիդ մեջ:

Արի է նա, ով իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը: 
 

Անեծք է առաջնորդի տգիտությունը, եսականությունը, նախանձը: Չի եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ վարակիչ է: 


Ես ուզում եմ, որ ուշադրություն դարձնենք այս վերջին մտքին և ընտրենք ճիշտ առաջնորդներ:

Բնության հրաշքներից

  • Feb. 1st, 2008 at 4:22 AM

Քանի որ հիմա բոլորը փոքր ինչ նյարդայնացած են, մտածում են ընտրությունների մասին առաջարկում եմ, շեղվել ամենօրյա պրոբլեմներից և հիանալ բնության հրաշքներով:

Մտորումներ

  • Jan. 31st, 2008 at 5:45 AM

Վերջին օրվա տեղատարափ ձյունը  և քաղաքային կյանքի անշուք վիճակը տրամադրեց որպեսզի ժամանակս նվիրեմ հեռուստատեսությամբ քարոզարշավի,
կամ որ ավելի լավ  կբնորոշվի <նախընտրական վայնասունի> ընկալմանը:  100 տարվա մենությունից դուրս եկած և հիմնադիր նախագահ
հորջորջվող Լևոն Տեր-Պետրոսյանը քարոզչական նյութերը   հատկապես  ցնցող էին: Մարդ, որը քաջատեղյակ լինելով (գիտական վաստակ)
Կիլիկյան Հայաստանի պատմությանը,  հայ ժողովրդի կյանքում պետականության խորհրդին, ունենալով պատմական առաքելություն,
 ժողովրդի քվե, որևէ   քայլ չարեց նույն ժողովրդի կյանքում պետականության գիտակցումը խորացնելու, բարեկեցիկ կյանքի նվազագույն տարրեր
ստեղծելու ուղղությամբ: Իհարկե  Լևոն Տեր-Պետրոսյանին ընձեռված էր այդ հնարավորությունը:  Արցախյան ազատամարտից հետո, երբ
հաղթանակած ժողովուրդը մնացել էր առանց իդեալների, սակայն վճռական և պատրաստակամ էր ընդունել երկրի ղեկավարի  կողմից առաջադրված
մարտահրավերները   Լևոն Տեր-Պետրոսյանը փոխարենը մատուցեց միմիայն հուսալքում ուղեկցելով այն <պատերազմ թե խաղաղություն> երկընտրանքով,
երկրի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կապելով հենց այս երկընտրանքի հետ: Հիմա էլ նրա երկընտրանքը համեմված է <ավազակապետեր,
ղարաբաղցիներ> տերմիններով, որից միմիայն վտանգավորություն է նեխում:
Միթե հանցավոր չէ, առանց այն էլ
 մի բուռ ժողովրդին բաժանել հատվածների, ամեն մեկին ցույց տալ իր տեղը,ուղարկել ծննդավայր, առանց հաշվի առնելու, որ սեփական առաքելությունը,
 որ տվել էր նրան ժամանակը արդեն սպառված է:
Ժողովուրդը ընկրկող և պարտված առաջնորդներ չի սիրում, ինչքան էլ որ ժողովրդական բանահյուսությունը պնդի,
 որ <Գնա մեռի, արի սիրեմ>:
      Ինչպես որ  ժամանակին կեղծ էր  որակվում   ազգային գաղափարախոսությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից,  այնպես էլ ընտրության ժամանակ
 ժողովուրդը համարժեք  է վերաբերվելու կեղծ լիդերին, որի հետ առավել ևս չի ցանկանալու երկու անգամ նույն գետը մտնել:  

 

Սեր և բարոյականություն

  • Jan. 26th, 2008 at 5:37 PM

Սիրել նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ:
                                                                                                                   Ա. Սենթ Էքզյուպերի

Սերը երբեք չի պահանջում, նա միշտ տալիս է : Սերը միշտ տալիս է: Սերը միշտ տառապում է, երբեք բողոք չի արտահայտում, երբեք վրեժխնդիր չի լինում իր համար:

                                                                                       Մ.Գանդի

Այնտեղ ուր սեր կա, պետք է լինի  նաև վստահություն:

Чудеса Армении

  • Jan. 25th, 2008 at 3:29 PM

В Армении  есть много чудес. Посетите эту ссылку 

 http://517design.livejournal.com/177450.html

и откройте для себя новые  чудеса  нашей планеты


 


 Բոլորս գիտենք, որ   2 օր առաջ Նալբանդյան փողոցի վրա   միտինգ էր,  և  չգիտես թե ինչու լուրեր էին տարածել, որ այնպիսի  հոծ բազմությոն էր հավաքվել,  որ  այն տևեց մոտ 35 րոպե, բայց այն  տևել է 7 -10 րոպե:
Հետո ինչ կարիք կա միտինգ անելու,  անիմաստ  անհարմարություններ են ստեղծում:
Այդ հավաքված մարդկանց պատճառով փողոցում խցանումներ էին առաջացել ու անկեղծ ասած այնպիսի մարդիկ էին հավաքված,որ նենց տպավորություն էր ստեղծում, որ իրանց ասել են եկեք գոռացեք Լևոն, Լևոն, իրանք էլ եկել էին:
Նայում էիր դպրոցական երեխեք էին, ասում էին ու իրանք իրանց ասածի վրա ծիծաղում:Մի աննորմալ էր, բարձրացել էր երթուղային
տաքսու վրա,  ու գոռում էր, ոնց որ վայրի ցեղերից լիներ ու այդ մակարդակի մարդիկ էլ միտինգ են կազմակերպում:
Դե եթե նման մակարդակի մարդիկ են , հազիվ էլ իրանց ընտրությունը դա լինի: Ես ներեղություն եմ խնդրում,եթե ինչ որ մեկին վիրավորեցի, բայց եթե մարդիկ ինչ որ բանի այդպես ձգտում ու հավատում են, թող ամեն ինչ այնպես կազամկերպեն, որ շրջապատում լավ  տպավորություն թողնեն ու ծիծաղի առարկա չդառնան:

Կ

  • Jan. 23rd, 2008 at 2:55 PM

http://akunamatata-ser.livejournal.com/41333.html

Հեքիաթը կարդացի ու ինձ շատ դոր եկավ: Երնեկ մեր ժողովորդն էլ, կարդար ու ինչ որ հետևություններ աներ:
Բայց ցավոք մեր ժողովրդի մեծ մասը  ընկնում ա ինչ որ ազդեցությունների տակ ու չի մտածում

Բարև ժողովուրդ

  • Jan. 18th, 2008 at 10:59 PM

Բարև ժողովուրդ ջան.  Ոնց եք?  Ես առաջին անգամ եմ, այստեղ և հոսով եմ կգտնեմ համախոհներ